Թիմակիցները ընդունել են Էլ-Կլասիկոյից հետո Իլկայ Գյունդողանի քննադատությունը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը շատ արագ դարձավ թիմի առաջատարներից մեկը։

Տնային Էլ-Կլասիկոյում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունից հետո (1:2) գերմանացի կիսապաշտպանն իրեն թույլ է տվել քննադատել թիմակիցներին։ Ըստ Sport-ի՝ ֆուտբոլիստները դրան ըմբռնումով են արձագանքել։ Թիմակիցները Գյունդողանին տեսնում են որպես թիմի առաջնորդներից մեկը, ուստի հասկանում են, որ նրա դժգոհությունն արտահայտվել է բարի նպատակներով։ Իլկայը ցանկանում էր դրականորեն ազդել իր ընկերների վրա:

Հիշեցնենք, որ Գյունդողանը «Բարսելոնա» է տեղափոխվել այս ամառ «Մանչեսթեր Սիթիից»: Հենց նա խփեց կատալոնացիների միակ գոլը «Ռեալի» հետ խաղում։