Լոնդոնի «Արսենալի» մարզիչ Միկել Արտետան խոսել է բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսի վերականգնման մասին։
«Ես ժամանակ չեմ տա Գաբրիելի ապաքինման մասիմ։ Ես դա արել եմ մեկ անգամ և, ինչպես պարզվեց, կեղծ տեղեկություններ եմ տվել։
Դուք պետք է զգույշ լինեք այս հարցում: Ժեզուսը շտապում է և ցանկանում է որքան հնարավոր է շուտ դուրս գալ խաղադաշտ»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ժեզուսը վնասվածք է ստացել Չեմպիոնների Լիգայի «Սևիլիայի» դեմ խաղի ժամանակ։