Լազար Սամարջիչը կարող է տեղափոխվել իտալական գրանդ

«Ուդինեզեի» և Սերբիայի հավաքականի կիսապաշտպան Լազար Սամարջիչը կարող է տեղափոխվել «Յուվենտուս», հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։

Նշվում է, որ ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել հեռանալ իր ներկայիս ակումբից հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ։

«Յուվեի» և սերբի գործակալների միջև արդեն տեղի են ունեցել առաջին բանակցությունները։