Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի հայրը՝ Մարկը, մեկնաբանել է իր որդու՝ աշխարհի լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակը ստանալու մասին։
«Լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակը՝ 2023 թվական, բաժին հասավ լավ երեխային, ով մեծացավ և դարձավ իսկական տղամարդ։
Ես ուրախ եմ քեզ համար, Ջուդ: Սա հիանալի պահ է նրա բոլոր ուսուցիչների և մարզիչների համար, ովքեր օգնել և աջակցել են նրան այս դժվարին ճանապարհին»,- գրել է Մարկը սոցցանցում։
Նշենք, որ 2022/23 մրցաշրջանում Բելինգհեմը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրել է 42 հանդիպում, դարձել 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Այս ամառ 20-ամյա անգլիացին 103 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը մադրիդցիների կազմում անցկացրել է 13 հանդիպում, դարձել 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։