«Չելսիի» նախկին ավագ Ջոն Թերին հայտնել է, որ ափսոսում է, որ չի ճանաչել կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի և հարձակվող Մոհամեդ Սալահի ներուժը, երբ նրանք խաղում էին լոնդոնյան ակումբում:
«Կարո՞ղ էի պատկերացնել, որ նրանք կդառնան Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Իհարկե ոչ: Սա իմ միակ հիասթափությունն է «Չելսիում» ավագ լինելու ընթացքում»,- ասել է Թերին Obi One-ին:
Հիշեցնենք, որ 42-ամյա Թերին լոնդոնյան ակումբում հանդես է եկել 1998-ից 2017 թվականներին։