Football Insider․ Դևիդ Մոյեսը կարող է լքել «Վեսթ Հեմը»

«Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը կարող է լքել իր պաշտոնը, հայտնում է Football Insider-ը։

Ըստ աղբյուրի՝ մասնագետը կոնֆլիկտ է ունեցել թիմի ղեկավարության հետ։ Մարզիչը վիճաբանություն է ունեցել մարզական տնօրեն Թիմ Սթեյդենի հետ ակումբի տրանսֆերային քաղաքականության պատճառով:

Մոյեսի պայմանագիրը «Վեսթ Հեմի» հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։

Պրեմիեր Լիգայի 10 տուրից հետո ակումբը 14 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի տասներորդ տեղը։