Էդուարդո Կամավինգան կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ մինչև 2029 թվականի ամառ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Այս մասին մադրիդյան թիմի ղեկավարությունը պաշտոնապես կհայտարարեն մոտ ժամանակներս։ 20-ամյա ֆրանսիացու հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը:

Կամավինգան Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել 2021 թվականին «Ռենից» 31 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 14 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։