Ամերիկացի կինոդերասան և նախկին ըմբշամարտիկ Դուեյն «The Rock» Ջոնսոնը երկրպագուներին զարմացրել է իր Հելոուինի տեսքով։
Տոնի առթիվ Ջոնսոնը հագնվել է հայտնի ֆուտբոլիստ, «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի լեգենդ Դևիդ Բեքհեմի կերպարով։
51-ամյա դերասանը կրել է «Յունայթեդի» տնային մարզաշապիկը, որի հետևի մասում եղել է 7 համարը և Բեքհեմի անունը։ Արտաքին տեսքն ամբողջացվեց երկար շիկահեր պարիկով և գլխաշորով, սա այն սանրվածքն է, որը Բեքհեմը կրել է 2003 թվականին:
Բեքհեմը նկատել է Ջոնսոնի հանդերձանքը և պատկերը տարածել սոցիալական ցանցերում՝ ավելացրել է հետևյալ մեկնաբանությունը.
«Իսկ հաղթողը The Rock-ն է»։ Դու հիանալի մարդ ես, ես գիտեմ, թե ինչ կերպար եմ ընտրելու հաջորդ տարի։
