Դիեգո Սիմեոնեն համաձայնել է աշխատավարձի զգալի կրճատմանը

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն համաձայնել է աշխատավարձի զգալի կրճատմանը Մադրիդի «Ատլետիկոյի» հետ նոր պայմանագիր կնքելիս։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արգենտինացի մասնագետը մադրիդցիների հետ պայմանավորվել է երկարաձգել պայմանագիրը մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը։

Ինչպես հայտնում է Cadena SER-ը՝ Սիմեոնեի աշխատավարձը կկրճատվի 20-30%-ով։ Մադրիդյան ակումբը ֆինանսական լավագույն վիճակում չէ, իսկ Սիմեոնեն ամենաբարձր վարձատրվող մարզիչներից է։

Նշենք, որ Սիմեոնեն «Ատլետիկոն» գլխավորում է 2011 թվականից։