Կրիշտիանու Ռոնալդուն դժգոհ է մնացել «Ալ-Իթթիֆակի» դեմ հանդիպման մրցավարությունից

Հոկտեմբերի 31-ին Ռիադում կայացավ Սաուդյան Արաբիայի թագավորի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Ալ-Նասր» – «Ալ-Իթթիֆակ» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է «Ալ-Նասրի»՝ լրացուցիչ ժամանակում 1։0 հաշվով հաղթանակով։ Միակ գոլը խփել է հարձակվող Սադիո Մանեն։

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դժգոհ է մնացել հանդիպման մրցավարությունից։ Այն բանից հետո, երբ խաղադաշտից հեռացվեց իր թիմակից Անդերսոն Տալիսկան, պորտուգալացին փոխարինման նշան արեց և մատով ցույց տվեց մրցավարին:

Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ-Նասրում» հանդես է գալիս 2023 թվականի հունվարից։ 38-ամյա պորտուգալացու պայմանագիրը սաուդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։

Սաուդյան Արաբիայի առաջնության հաջորդ հանդիպումը «Ալ-Նասրը» կանցկացնի «Ալ-Հելեջ» թիմի հետ: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 4-ին։