Հոկտեմբերի 30-ին «Բարսելոնայի» կիսապաշտպան Այտանա Բոնմատին արժանացավ 2023 թվականի կանանց «Ոսկե Գնդակին»:
Ի պատիվ այս իրադարձության՝ կատալոնական ակումբը առաջարկում է 30% զեղչ կանանց Էլ-Կլասիկոյի համար՝ օգտագործելով «AITANAOR» պրոմո կոդը, հաղորդում է MundoDeportivo-ն։ Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին «Լյուիս Քոմփանի» օլիմպիական մարզադաշտում։ Ակցիան կտևի մինչև նոյեմբերի 2-ը։
Այտանա Բոնմատին «Բարսելոնայի» սան է: 2022/23 մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը նվաճել է Իսպանիայի առաջնությունը, Իսպանիայի Սուպերգավաթը, Չեմպիոնների Լիգան, Աշխարհի գավաթը, ինչպես նաև երկու անհատական մրցանակ՝ Աշխարհի առաջնության «Ոսկե Գնդակ» և ՈՒԵՖԱ-ի տարվա ֆուտբոլիստ։