«Բենֆիկայի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել դի Մարիան պատասխանել է գերմանացի լեգենդար ֆուտբոլիստ Լոթար Մատեուսին, ով քննադատել է «Ոսկե Գնդակը» «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին շնորհելը։
Գերմանացին կարծիք է հայտնել, որ Մեսսին արժանի չէր իր ութերորդ «Ոսկե Գնդակին»՝ նշելով, որ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը նախորդ մրցաշրջանում ավելի հաջող հանդես եկավ։
«Գնա ուրիշ տեղ լացիր», – գրել է Դի Մարիան սոցիալական ցանցերից մեկում: