Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը արժանացել է Սոկրատիսի մրցանակին։
Խաղադաշտից դուրս կատարած գործողությունների համար բրազիլացի հարձակվողին մրցանակը հանձնել է Մոնակոյի թագաժառանգ Ալբերտ II-ը։
Նշենք, որ մրցանակը ստանում է այն ֆուտբոլիստը, ով մյուսներից ավելի լավ է դրսևորել քաղաքական կամ հասարակական նշանակալի նախաձեռնություններ։
Հիշեցնենք, որ նախորդ տարի մրցանակը ստացել էր սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն։