Հայտնի է, Լա Լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզչի անունը

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն դարձել է Լա Լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ։

Նշենք, որ մադրիդյան թիմը հոկտեմբեր ամսում հաղթել է Լա Լիգայի բոլոր հանդիպումներում։

«Ատլետիկոն» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է՝ առաջատար Մադրիդի «Ռեալին» և «Ժիրոնային» զիջելով երեք միավորով։