Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն շուտով նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Ռոդրիգոն պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 2-ին։
Աղբյուրի համաձայն՝ պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչեւ 2028 թվականի հունիսը։ Ըստ լրագրողի՝ «սերուցքայինները» ցանկանում են պահել բրազիլացուն։ Ակումբը կարծում է, որ ապագայում նա կդառնա թիմի առանցքային ֆուտբոլիստը։