Կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսը պատրաստվում է լքել «Մանչեսթեր Սիթին» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, քանի որ ավելի շատ խաղաժամանակ է փնտրում: Ինչպես հայտնում է Defensa Central-ը, 27-ամյա ֆուտբոլիստի համար պայքարի մեջ է մտել Մադրիդի «Ռեալը»:
Նշվում է, որ Ֆիլիպսի ծառայությունները «Ռեալին» առաջարկել են ֆուտբոլիստի ներկայացուցիչները։ Մադրիդցիները կարող են մտածել անգլիացուն 50 միլիոն եվրոյով ձեռք բերելու մասին:
Կալվին Ֆիլիպսին կապում են մի շարք ակումբների հետ, այդ թվում՝ Մյունխենի «Բավարիայի» և «Յուվենտուսի»: