«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն կարող է հեռանալ իսպանական Լա Լիգայից և կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ի էջերում։
Ըստ աղբյուրի՝ ճապոնացու ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»: «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անձամբ է ցանկանում 22-ամյա ասիացու հետ պայմանագիր կնքել։
Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում Տակեֆուսան անցկացրել է տասը հանդիպում, որոնցում դարձել է հինգ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։