«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հայտնել է, որ «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին 2022/23 մրցաշրջանի ավարտին արժանացել է «Ոսկե Գնդակին»։
Մասնագետը նշել է, որ արգենտինացին հաղթեց Աշխարհի առաջնությունում, և այս տիտղոսը նրա տարիքում դարձավ նրա կարիերայի գագաթնակետը, և բոլորը սպասում էին դրան։
«Այն կայունությունը, որը նա ցուցադրեց, այն մակարդակը, որին նա հասցրեց համաշխարհային ֆուտբոլին, հիացմունքի արժանի է:
Նաև շատ ուրախ եմ, որ իմ տղաները հավակնորդների թվում էին»,- Արտետայի խոսքը մեջբերում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։