«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է թիմի արդյունքների մասին։
«Երբ փորձում ես նոր նախագիծ ստեղծել, միշտ պետք է քրտնաջան աշխատել:
Ցավոք, հանգամանքները չեն օգնում մեզ ավելի արագ շարժվել, քան ցանկանում ենք։ Մենք դեռ անհաջող ենք խաղում, բայց դա նորմալ է»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Տասը տուրից հետո «Չելսին» զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը։