«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները դժգոհ են թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագից։
Ըստ The Sun-ի՝ «կարմիր սատանաների» որոշ ֆուտբոլիստնըր շփոթված են եղել այն որոշումներից, որոնք Տեն Հագը կայացրել է «Մանչեսթեր Սիթիի» հետ դերբիում:
Օրինակ, Վիկտոր Լինդելոֆը գործում էր պաշտպանության ձախ եզրում, իսկ Բրունո Ֆերնանդեշը խաղում էր աջ հարձակողական կիսապաշտպանի դիրքում։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ խոշոր՝ 0։3 հաշվով պարտվել է «Մանչեսթեր Սիթիին»։ Ներկա պահին Էրիկ տեն Հագի թիմը Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է ութերորդ տեղը։