Լիոնել Մեսսին դարձավ յոթերորդ ֆուտբոլիստը այդ ցուցանիշով

Լիոնել Մեսսին այժմ ունի ութ «Ոսկե Գնդակ»: Արգենտինացի աստղն իր վերջին մրցանակը ստացել է երկուշաբթի օրը Փարիզում։ Պետք է ասել, որ Մեսսին «Ոսկե Գնդակը» նվաճեց մեծ մասամբ Արգենտինայի հավաքականի հետ 2022 թվականի Աշխարհի առաջնությունում իր հաղթանակի շնորհիվ։

Ինչպես նշում է Squawka-ն, Մեսսին դարձավ յոթերորդ ֆուտբոլիստը, ով նվաճեց «Ոսկե Գնդակը» Աշխարհի առաջնությունում հաղթելուց անմիջապես հետո։ Նախկինում դա արել են Բոբի Չարլթոնը (Անգլիա, 1966), Պաոլո Ռոսին (Իտալիա, 1982), Լոթար Մաթեուսը (Գերմանիա, 1990), Զինեդին Զիդանը (Ֆրանսիա, 1998), Ռոնալդոն (Բրազիլիա, 2002) և Ֆաբիո Կանավարն (2006):

Ակումբային մակարդակով Լիոնել Մեսսին ներկայումս ներկայացնում է «Ինտեր Մայամիին»: