Ջուդ Բելինգհեմ․ «Լիոնել Մեսսին արժանի է «Ոսկե գնդակին»»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը նշել է այն ֆուտբոլիստին, ով արժանի է նվաճելու 2023 թվականի «Ոսկե գնդակը»։

«Սա աշխարհի առաջնության տարի էր, և Մեսսին ֆանտաստիկ Աշխարհի առաջնություն անցկացրեց, նա արժանի է «Ոսկե գնդակին»»,- անգլիացի կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշենք, որ Բելինգհեմը, անցած մրցաշրջանի արդյունքներով քվեարկության արդյունքում զբաղեցրել է 18-րդ տեղը։ Ջուդը նաև արժանացել է 2023 թվականի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակին։ Փարիզում անցկացվում է France Football մրցանակաբաշխությունը։