Մադրիդի «Ռեալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն արձագանքել է Աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի քվեարկության ժամանակ իր հաղթանակին։
«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իրենց ձայնը տվել են ինձ։ Զինեդին Զիդանի հինգ համարը «Ռեալո՞ւմ»։ Ինձ անհրաժեշտ է շատ խաղալ, որպեսզի հասնեմ «Զիզուի» մակարդակին։ Նա ֆուտբոլիստ է, ով ինձ շատ է ոգեշնչում»,- 20-ամյա անգլիացի կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում Marca թերթը։
Բելինգհեմը «Ռեալ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» վերջին տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Գործարքը «արքայական» ակումբի ղեկավարությանը արժեցել է 103 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը: