Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը France Football-ի կողմից ճանաչվել է 2023 թվականի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։
Մրցանակը Բելինգհեմին է հանձնել իսպանացի նախկին ֆուտբոլիստ Էդեն Ազարը։ 20-ամյա անգլիացին առաջ է անցել Էդուարդո Կամավինգայից, Գավիից, Պեդրիից և Ջամալ Մուսիալայից։
2022/23 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 42 խաղում Բելինգհեմը խփել է 14 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։
Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուց հետո կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրած 13 խաղում դարձել է 13 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։