Ջոն Օբի Միկելը հիշել է Կևին դե Բրույնեի և Սամուել Էտո’Օ-ի վեճը

«Չելսիի» նախկին խաղացող Ջոն Օբի Միկելը բացատրել է, թե ինչու բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի կարիերան չի հաջողվել լոնդոնյան ակումբում։

«Կարծում եմ, որ Դե Բրույնեն լավագույնը չէր մարզումների ժամանակ, երբ նա «Չելսիում» էր: Նա հաճախ էր զայրանում, հավանաբար այն պատճառով, որ չէր խաղում:

Սամուել Էտո՛Օ-ն մի անգամ մեծ վիճաբանություն ունեցավ Դե Բրույնեի հետ, քանի որ Էտո’Օ-ն կարծում էր, որ Քևինը չէր գործադրում իր բոլոր ջանքերը»,- ասել է նիգերիացին իր փոդքաստում: