«Ռեալը» շարունակում է նոր գլխավոր մարզիչ փնտրել իտալացի մասնագետ Կառլո Անչելոտտիից բաժանվելու դեպքում։
Ըստ Todofichajes-ի, «Ռեալի» հետաքրքրությունների թվում է «Բրայթոնի» մարզիչ Ռոբերտո դե Զերբին: Իտալացին անգլիական թիմում աշխատում է անցյալ տարվա սեպտեմբերից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին Անչելոտտին կգլխավորի Բրազիլիայի հավաքականը։
Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտտին Մադրիդի «Ռեալի» ղեկին է 2021 թվականից։ Մինչ այս իտալացի մասնագետը անգլիական «Էվերթոնի» գլխավոր մարզիչն էր։