Կատալոնական «Բարսելոնան» շնորհավորել է ակումբի նախկին ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիին իր ութերորդ «Ոսկե Գնդակի» կապակցությամբ, որը արգենտինացուն շնորհվել էր նախօրեին Փարիզում։
«Մեսսին նորից դա արեց։ Ութերորդ «Ոսկե Գնդակը»։ «Բարսելոնան» հպարտանում է քեզնով, Լիոնել Մեսսի»,- սոցցանցում գրել է «Բարսելոնան»:
Հեղինակավոր անհատական մրցանակի քվեարկության ժամանակ 36-ամյա արգենտինացին հաղթեց Էրլինգ Հոլանդին և Կիլիան Մբապպեին, որոնք համապատասխանաբար զբաղեցրին երկրորդ և երրորդ տեղերը: