«Բարսելոնան» որոշում է կայացրել Ռոբերտ Լևանդովսկու ապագայի վերաբերյալ

«Բարսելոնան» մտադիր չէ վաճառել հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն։

Լեհ ֆուտբոլիստը կարող էր Սաուդյան Արաբիա տեղափոխվել անցյալ ամառ, սակայն մերժել է կարիերան շարունակելու այս տարբերակը։ Չնայած դրան՝ 35-ամյա հարձակվողը շարունակում է գրավել սաուդյան ակումբների հետաքրքրությունը, որոնց հետ ՄԼՍ-ի թիմերը պատրաստ են մրցակցել։ Լրագրող Էկրեմ Կոնուրի կարծիքով՝ Լևանդովսկուն դժվար կլինի գայթակղել, քանի որ «Բարսելոնան» մտադիր է նրան պահել:

Ռոբերտ Լևանդովսկու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը: «Բլաուգրանայի» հարձակման առաջատարի արժեքը Transfermarkt պորտալը գնահատում է 30 միլիոն եվրո։