Արդա Գյուլերը պատրաստվում է իր նորամուտը «Ռեալի» կազմում նշել «Բրագայի» դեմ խաղում

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերը վերջապես պետք է նորամուտը նշի իր նոր թիմում։

Լրագրող Էդու Ագիրեի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի նորամուտը պետք է կայանա Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Բրագայի» դեմ խաղում։

Գյուլերը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել անցած ամառ թուրքական «Ֆեներբախչեից» մոտ 20 միլիոն եվրոյի դիմաց։