Աիտանա Բոնմատին՝ տարվա լավագույն կին ֆուտբոլիստ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Աիտանա Բոնմատին ճանաչվել է անցած մրցաշրջանի լավագույն կին ֆուտբոլիստ և ստացել է «Ոսկե գնդակը» France Football-ի մրցանակաբաշխության ժամանակ։

Նշենք, որ Բոնմատին «Բարսելոնայի» հետ նվաճեց թրեբլը նախորդ մրցաշրջանում։ Նրանք հաղթեցին Չեմպիոնների Լիգան, Իսպանիայի գավաթը և Իսպանիայի առաջնությունը։

Նախորդ երկու տարիներին անվանակարգում հաղթող էր ճանաչվել «Բարսելոնայի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Ալեքսիա Պուտելյասը։