Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը կստանա Սոկրատեսի մրցանակը, հայտնում է The Athletic-ը։
Socrates Award-ը ամենամյա ֆուտբոլային մրցանակ է, որը նախատեսված է գնահատելու ֆուտբոլիստների ակնառու մարդասիրական ջանքերը: Այս մրցանակն առաջին անգամ նվաճեց 2022 թվականին Սադիո Մանեն։
Արարողության ընթացքում Վինիսիուսը հարգանքի տուրք կմատուցի լեգենդար ֆուտբոլիստ՝ Պելեին։