«Չելսիի» պաշտպան Տիագո Սիլվան մեկնաբանել է իր ապագան։ 39-ամյա բրազիլացու գործող պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։
«Իմ կարիերայի ավարտը մոտենում է, և դա հեշտ չէ ինձ համար։ Դուք պետք է մտածեք, թե երբ և որ ակումբում եք ցանկանում ավարտել կարիերան։ Հենց հիմա ես կենտրոնացած եմ «Չելսիի» հետ պայմանագրիս վերջին տարին վայելելու վրա: Չգիտեմ, թե ինչ կլինի հաջորդ տարի, բայց ես շատ գոհ եմ իմ կարիերայից»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sky Sports-ն։
Տիագո Սիլվան «Չելսիում» հանդես է գալիս 2020 թվականի օգոստոսի վերջից։ Ակումբի կազմում անցկացրած 127 խաղում բրազիլացին խփել է հինգ գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։