Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մոտ է ակումբի հետ իր պայմանագիրը երկարաձգելուն, հայտնում է Cope-ն։
Աղբյուրի համաձայն՝ մարզիչը պայմանագիր կկնքի «Ատլետիկոյի» հետ, որը նախատեսված կլինի մինչև 2026 թվականի հունիսը։ Հարկ է նշել, որ այս համաձայնագիրը կպարունակի կետ, որով կողմերը կարող են վաղաժամկետ դադարեցնել համագործակցությունը անհաջող արդյունքների դեպքում։
Սիմեոնեն Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչն է 2011 թվականից։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի կեսերը։