«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը որոշում է կայացրել Էրիկ Տեն Հագի ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայումս չի մտածում մարզչի փոփոխության մասին, հայտնում է Manchester Evening News-ը։

Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաների» ղեկավարությունը դեռ չի պատրաստվում հեռացնել ներկայիս մարզիչ Էրիկ տեն Հագին՝ չնայած մրցաշրջանի վատ մեկնարկին։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» այժմ Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի ութերորդ տեղում է։ Էրիկ տեն Հագի թիմը պարտվել է առաջնության 10 հանդիպումների ուղիղ կեսը։ Չեմպիոնների Լիգայում մանկունիանցիներն իրենց խմբում զբաղեցնում են երրորդ տեղը՝ մեկ միավորով զիջելով «Գալաթասարային»։