Սիմոնե Ինձագի․ «Կցանկանայի բոլոր հանդիպումներն այսպես խաղալ»

Իտալիայի առաջնության տասներորդ տուրում Միլանի «Ինտերը» հաստատեց իր չեմպիոնական հավակնությունները՝ հաղթելով իտալական մեկ այլ թոփ ակումբի՝ «Ռոմային»: Խաղի միակ գոլը 81-րդ րոպեին խփեց Մարկուս Թյուրամը։ Ակումբի մարզիչ Սիմոնե Ինձագին կարծում է, որ իր սաներն ավելի վաղ պետք է խաղում հաղթողին որոշեին։

«Մենք վերահսկում էինք խաղը հենց սկզբից, կարող էինք առաջ անցնել առաջին խաղակեսում։

Կցանկանայի բոլոր հանդիպումներն այսպես խաղալ։ Մենք աշխատում ենք դրա վրա։ Եվ Թյուրամը նույնպես պետք է շարունակի նույն ոգով։ Նա շատ ուշադիր է մանրուքների նկատմամբ՝ խաղադաշտում և խաղադաշտից դուրս», – Սիմոնե Ինձագիի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։