«Ռոման» մտադիր է փոխանակում կատարել «Չելսիի» հետ

«Ռոման» մտադիր է փոխանակում կատարել «Չելսիի» հետ։

Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, Ժոզե Մոուրինյոյի թիմը ցանկանում է լոնդոնյան թիմին վերադարձնել հարձակվող Թեմի Աբրահամին, փոխարենը մշտական հիմունքներով գնել Ռոմելու Լուկակուին, ով ներկայումս հանդես է գալիս իտալական թիմի կազմում մեկ տարով վարձավճարով։

Հիշեցնենք, որ Աբրահամը ծանր վնասվածքի պատճառով բաց կթողնի ևս մի քանի ամիս։ Անգլիացին դժվար թե այս մրցաշրջանում վերադառնա «Ռոմայի» մեկնարկային կազմ՝ հաշվի առնելով Լուկակուի լավ մարզավիճակը։