Անգլիայի առաջնության տասներորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» տարավ մրցաշրջանի իր լավագույն հաղթանակներից մեկը, Պեպ Գվարդիոլայի թիմը 3։0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Գվարդիոլան մեկնաբանել է հանդիպման արդյունքը։
«Անհավանական խաղ էր։ Առաջին հինգ-տասը րոպեներին մենք մի փոքր դանդաղ էինք գործում, և սա վտանգավոր է նման թիմի դեմ։ Բայց մեր երկրորդ գոլից հետո ամեն ինչ պարզ դարձավ։
Ֆուտբոլիստներն իրենց ավելի վստահ էին զգում, և մենք կարող էինք ավելի շատ գոլ խփել։ Ես շատ գոհ եմ, որ մենք ավելի մոտ ենք առաջատարին,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։
Հաջորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» կխաղա «Բորնմութի» հետ։