37-ամյա հարձակվող Օլիվյե Ժիրուն կարող է նոր պայմանագիր կնքել «Միլանի» հետ, այս մասին իր սոցցանցերի միջոցով հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
«Ռոսոներիները» պլանավորում են մեկ տարով երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ։ Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ։
Միաժամանակ Օլիվյեն կարիերան շարունակելու այլ տարբերակներ ունի։ Նրան ցանկանում են տեսնել Ֆրանսիայում, ՄԼՍ-ում և Սաուդյան Արաբիայում։