Կիլիան Մբապպեն ակումբային մակարդակում իր 250-րդ գոլը հեղինակեց

Կիրակի երեկոյան ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնությունում արտագնա հանդիպում է անցկացրել «Բրեստի» հետ։ Լուիս Էնրիկեի թիմը հաղթանակ տոնեց 3։2 հաշվով։ Դուբլի հեղինակ է դարձել փարիզցիների հարձակվող Կիլիան Մբապպեն։

«Բրեստի» դարպասը խփած գոլերը Մբապպեի համար 250-րդ և 251-րդն էին ակումբային մակարդակում: Այս գոլերից 224-ը հարձակվողը խփել է ՊՍԺ-ում, ևս 27-ը՝ «Մոնակոյում»:

Ֆրանսիայի առաջնության հաջորդ հանդիպումը ՊՍԺ-ն կանցկացնի ուրբաթ օրը՝ նոյեմբերի 3-ին՝ սեփական հարկի տակ մրցելով «Մոնպելյեի» հետ։

Ներկա պահին ՊՍԺ-ն Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է։