Հարձակողական ոճի կիսապաշտպան Դոնել Մալենը, ով հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում», հնարավորություն ունի տեղափոխվելու Պրեմիեր Լիգայի թոփ-ակումբում: Այս մասին հայտնում են Todofichajes-ի լրագրողները։
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա վինգերի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»: Մերսիսայդցիների մարզիչ Յուրգեն Կլոպը շատ է ուզում տեսնել նրան իր թիմում։
Հնարավոր տրանսֆերը կարող է կազմել 50 միլիոն եվրո։