Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ջամալ Մուսիալան կարիերան Անգլիայում շարունակելու երկու գայթակղիչ տարբերակ ունի:
Ինչպես հայտնում է Football Insider-ը, 20-ամյա գերմանացու ծառայություններով հետաքրքրված են Պրեմիեր Լիգայի գրանդները։ Խոսքը «Մանչեսթեր Սիթիի» եւ «Լիվերպուլի» մասին է։ Երկու ակումբներն էլ ուշադիր հետևում են Ջամալի ելույթներին և պատրաստ են բանակցություններ սկսել նրա հետ:
Մուսիալայի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 110 միլիոն եվրո։
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը 6 խաղում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։