«Ոսկե գնդակ» 2023. Հայտնի են դարձել քվեարկության 15-ից 11-րդ տեղերը զբաղեցրած ֆուտբոլիստները

Այսօր կունենա 2023 թվականի «Ոսկե գնդակի» հանձնման պաշտոնական արարողությունը։

Այս պահին հայտնի են դարձել ֆուտբոլի ամենահեղինակավոր անհատական ​​մրցանակի քվեարկության 15-ից 11-րդ տեղերը զբաղեցրած ֆուտբոլիստները։

15-րդ հորիզոնականում է «Ասթոն Վիլայի» և Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը։ 14-րդ տեղը զբաղեցնում է «Բարսելոնայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը, ով նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս «Մանչեսթեր Սիթիում»։

Քվեարկության մեջ 13-րդն էր «Ալ-Հիլալի» և Մարոկկոյի հավաքականի դարպասապահ Յասին Բունուն, ով 2022/23 մրցաշրջանում հանդես է եկել «Սևիլիայում»։ 12-րդ հորիզոնականը պատկանում է «Բարսելոնայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն։ 11-րդ տեղում «Լիվերպուլի» և Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահն է։