Goal. Կիլիան Մբապպեն չի հայտնվի 2023 թվականի «Ոսկե գնդակի» լավագույն եռյակում

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապպեն 2023 թվականի «Ոսկե գնդակի» քվեարկության եզրափակիչ եռյակում չի լինի։

Ըստ Goal-ի՝ չնայած ֆրանսիացու բարձր դիրքի մասին ավելի վաղ խոսակցություններին, «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներից մեկը լավագույն եռյակում կմիանա Լիոնել Մեսսիին և Էրլինգ Հոլանդին։

Հաղորդվում է, որ երրորդ տեղը կզբաղեցնի Կևին Դե Բրույնեն կամ Ռոդրին։

Հիշեցնենք, որ France Football-ից մրցանակի հանձնումը տեղի կունենա այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Փարիզում։