Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ցանկանում է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»:
Ըստ Mundo Deportivo-ի՝ կողմերի միջև կա փոխադարձ հետաքրքրություն, սակայն տրանսֆերը բարդ է, քանի որ «Բայերը» Վիրցի համար կպահանջի առնվազն 100 միլիոն եվրո։
«Բարսելոնայի» համար այժմ գրեթե անհնար է ֆինանսական ճգնաժամի պայմաններում գտնել այդպիսի գումար:
Հիշեցնենք, որ Վիրցն ամենայն հավանականությամբ հաջորդ ամառ կհեռանա Լևերկուզենի «Բայերից»: Երիտասարդ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև Մյունխենի «Բավարիան»։