Անգլիայի առաջնության տասներորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում վստահ հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին», Պեպ Գվարդիոլայի թիմը երեք անգամ տխրեցրեց իր մրցակցին։ Երկու գոլ խփեց նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, ով գովեստի խոսքեր ասաց թիմի բոլոր ֆուտբոլիստներին։
«Անհավանական խաղ յուրաքանչյուր ֆուտբոլիստի կողմից: Մենք վերահսկում էինք այս հանդիպումը։ Մենք խաղադաշտ մտանք խաղալու ցանկությամբ ու մեր խաղն անհավանական ստացվեց։
Մենք երեք միավոր վաստակեցինք, բայց առջեւում դեռ 28 հանդիպում կա»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։
Հաջորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» կխաղա «Բորնմութի» հետ։