Գերմանիայի առաջնության 9-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Բայերը» 2:1 հաշվով հաղթեց «Ֆրայբուրգին»:
Լևերկուզենի թիմն ընթացիկ առաջնության 9 տուրից հետո արդեն խփել է 27 գոլ։ Սա ակումբային նոր ռեկորդ է 9 տուրից հետո, նախկինում «Բայերը» առաջնության այս փուլում խփել է լավագույնը 24 գոլ։ Դա տեղի ունեցավ 1996/1997 մրցաշրջանում։
Այդ մրցաշրջանում «Բավարիան» նվաճեց տիտղոսը, իսկ «Բայերը» զբաղեցրեց երկրորդ տեղը՝ կորցնելով երկու միավոր։