«Բարսելոնան» կփորձի հենակետային կիսապաշտպան ձեռք բերել

«Բարսելոնան» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի նոր հենակետային կիսապաշտպան ձեռք բերել։

Լրագրող Ժորդի Կարդերոյի տեղեկություններով՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը սկսել են նոր կիսապաշտպանի որոնումները։ Տրանսֆերն իրականացնելու համար «Բարսելոնան» պետք է խաղացողի գտնի, ով մեծ ցանկություն կհայտնի միանալու թիմին։

Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Բարսելոնան» զբաղեցնում է չորրորդ տեղը։