Կատալոնական «Բարսելոնան» հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի ամրապնդել հենակետայինի դիրքը։
Լրագրող Ժորդի Կարդերոյի տեղեկություններով՝ «կապտանռնագույնները» շտապ սկսել են նոր կիսապաշտպանի որոնումները։ Աղբյուրը նշում է, որ տրանսֆերն
իրականացնելու համար «Բարսելոնան» պետք է գտնի ֆուտբոլիստի, ով մեծ ցանկություն կհայտնի միանալու թիմին։ Իրավիճակը պետք է նման լինի Ժոաու Կանսելուի և Ժոաու Ֆելիշի իրավիճակին, ովքեր, այնուամենայնիվ, տեղափոխվեցին «Բարսելոնա» տրանսֆերային պատուհանի վերջին օրը վարձավճարով: