«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին բարձր է գնահատել կիսապաշտպան Գավիի խաղը Էլ-Կլասիկոյում։ 19-ամյա ֆուտբոլիստն ամբողջական հանդիպում անցկացրեց։
«Գավին հիանալի հանդիպում անցկացրեց, նա ֆանտաստիկ խաղաց: Ես նրան համարում եմ թիմի հոգին։
Այսօր նա ավելի շատ պաշտպանվում էր, բայց իրեն շատ լավ դրսևորեց այդ դերում։ Նա ինտենսիվություն է հաղորդում մեր խաղին, ինչը չափազանց կարևոր է»,- կատալոնական գրանդի ղեկավարի խոսքերն է մեջբերում Managing Barca-ն։