ՊՍԺ-ի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ մինչև Եվրո 2024-ը, ուստի դիտարկում է ձմեռային տրանսֆերային պատուհանում ակումբային գրանցումը փոխելու հնարավորությունը։
TodoFichajes պորտալի տվյալներով՝ 27-ամյա Ռուիսը հայտնվել է «Թոթենհեմի» ուշադրության կենտրոնում։ Լոնդոնյան թիմը, որը զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը, ձգտում է ուժեղացնել կազմը:
Transfermarkt հեղինակավոր պորտալի փորձագետները Ֆաբիան Ռուիսին գնահատում են 30 միլիոն եվրո։ Իսպանացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը։